«Հրապարակ». Բուռն շինաշխատանքներ են ընթանում
Հայկական Մամուլ
Մարգարյան փողոցի և Հանրապետական հիվանդանոցի հարակից տարածքում բուռն շինաշխատանքներ են ընթանում:
2003-ին սոցներդրումների հիմնադրամը մոտ 52 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ է կատարել այստեղ, և Աջափնյակի համայնքի հետ, որպես աշխատանքային օրինաչափություն, պայման ունեցել, որ 15 տարի տարածքը չպետք է սեփականաշնորհվի և կամ օտարվի:
Ի՞նչ աշխատանքներ են ընթանում ընդամենը մի քանի տարի առաջ Համաշխարհային բանկի վարկերով վերանորոգված տարածքում: Այն դարձնում են Աջափնյակի կենտրոն, նորովի բարեկարգում, կա նախագիծ, մի խոսքով՝ չեն օտարել, չեն սեփականաշնորհել՝ ասաց նախկին թաղապետ Ռուբեն Հովսեփյանը:
Մյուս կողմից էլ չի բացառվում, որ մի քանի ամիս հետո այս տարածքում ևս ոտք դնելու տեղ չլինի՝ սնկի պես աճած սրճարանների պատճառով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին