«Հրապարակ». ՀՀԿ կազմհանձնաժողովը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ում բոլորն արձակուրդում են բացի կազմհանձնաժողովից, որը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ գլխավոր գրասենյակի վերանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը, իսկ մինչ այդ Գործադիր մարմնի` այդ թվում և այս հինգշաբթի օրվա նիստը տեղի կունենա Կենտրոնի գրասենյակում, որտեղ ընտրությունների ժամանակ Ռուբեն Սադոյանի շտաբն էր: Կքննարկվի՞ այս անգամ փոխմարզպետների և փոխնախարարների հարցը, ՀՀԿ-ում դժվարացան ասել, առավել հավանական է` ոչ: Դա առանց վարչապետի հնարավոր չէ:
Թերթը հիշեցնում է, որ առաջին հերթին քննարկվելու է ՕԵԿ փոխնախարարացուների` Դավիթ Կարապետյանի հարցը, ով, ըստ ամենայնի, կդառնա կրթության և գիտության փոխնախարար, և Ներսես Զուլոյանի` առողջապահության փոխնախարար:
Բոլոր դեպքերում հարցը լուծվելու է փաթեթով, կլուծվի նաև այն հարցը, թե մնո՞ւմ են իրենց պաշտոններին ԲՀԿ փոխնախարարներն ու փոխմարզպետները:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին