«Ժողովուրդ». Կառավարության նիստում ներառված է ռազմական դրության ժամանակ քողարկման միջոցառումների ընթացակարգը
Հայկական Մամուլ
Կառավարության առաջիկա նիստում ներառված է «Քաղաքացիական պաշտպանության քողարկման կարգ»-ի մասին որոշման նախագիծը: Սա ենթադրում է ռազմական դրության ժամանակ ՀՀ քաղաքացիական պաշտպանության քողարկման հիմնական միջոցառումների անցկացման ընթացակարգը:
Մասնավորապես երկրորդ գլխում նախատեսված է լուսաքողարկման միջոցառումների անցկացման կարգը, խոսքը ռազմական դրության ժամանակ բնակավայրերում սովորական լուսավորման ռեժիմից մթնեցման ռեժիմի անցնելու, այսինքն` քաղաքի լույսերն անջատելու կարգի մասին Է: Նման դեպքերում նախատեսված է լույսերն անցկացնել առավելագույնը 16 ժամ:
Հետաքրքիր է, թե ինչու է նման որոշում կայացնելու անհրաժեշտություն առաջացել հիմա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին