Ռուսաստանը Բելառուսին ցածր գներով գազ կտրամադրի
Ռուսաստան
2012 թ.-ի առաջին եռամսյակում Բելառուսը Ռուսաստանից մատակարարվող գազի դիմաց հսկայական զեղչ կստանա: Միևնույն ժամանակ, ռուսական «Գազպրոմ»-ը դարձել է «Բելտրանսգազ»-ի 100% բաժնետերը: Այսօր ՌԴ վարչապետ Պուտինը Բելառուսի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ համաձայնության է եկել՝ հաջորդ տարվանից Ռուսաստանից Բելառուս մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ:
«Հաջորդ տարվա առաջին եռամսյակում Բելառուսը Ռուսաստանին հազար խորանարդ մետր գազի դիմաց կվճարի 164 դոլար, որի դիմաց Եվրոպայի մյուս երկրները վճարում են 400 դոլար», - ասել է Պուտինն իր բելառուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Ըստ Պուտինի՝ նման օժանադակությունը Բելառուսին տնտեսությանը կոգնի երկու միլիարդ դոլարով: Իսկ ռուսական կողմը դրա դիմաց Բելառուսից ստացել է այնտեղ նոր ատոմակայաններ կառուցելու իրավունք, ինչպես նաև ձեռք է բերել «Բելտրանսգազ»-ի 100% բաժնետոմսերը: Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)