Կիմ Չեն Ընին շնորհվել է մարշալի կոչում
Աշխարհ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին շնորհվել է մարշալի կոչում, հաղորդում է կորեական KCNA–ն։ Ավելի վաղ նույն գործակալությունը հաղորդել էր, որ նա կարևոր հայտարարությամբ պիտի հանդես գա։ Նշենք, որ վերջին անգամ նման ձևակերպում հնչել է Կիմ Չեն Իրի մահվան օրը։
Այս լուրը տեղական լրագրողների շարքերում զգալի անհանգստություն էր առաջացրել, հաղորդմանը արձագանքել էին Կորեայի ֆոնդային վարկանիշները: Հյուսիսկորեական երկրաբանության և հանքային պաշարների ինստիտուտը հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ հանրապետության տարածքում սեյսմիկ ակտիվության որևէ նշան չի նկատվում, ինչը կարող էր վկայել միջուկային փորձարկումների իրականացման մասին։
Ինչպես հաղորդում էր ավելի վաղ՝ անցած երկուշաբթի օրը, Կորեայի ազգային բանակի ղեկավար, փոխմարշալ Լի Յե Հոն ազատել էր զբաղեցրած պաշտոնը առողջական խնդիրների պատճառով։ Սակայն որոշ փորձագետներ, այնուամենայնիվ, կարծում են, որ որոշումը քաղաքական էր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ