Իրաքը Սիրիան հայտարարել է հույժ վտագավոր երկիր
Մերձավոր Արևելք
Իրաքի կառավարությունը հուլիսի 17-ին հանդես է եկել առաջարկությամբ՝ ուղղված Սիրիայում ապրող իր քաղաքացիներին: Ըստ Al Jazeera-ի, վերջին շրջանում երկրում բռնության սրման կապակցությամբ Բաղդադը պաշտոնապես հայտարարել է, որ հարևան երկիրը հույժ վտանգավոր է, և կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել այն:
Սիրիայում ապրող տասնյակ հազարավոր իրաքցիներ փախչել են իրենց հայրենիքից, որտեղ անվտանգության տեսանկյունից ևս սարսափելի իրավիճակ է։ Վերջին տասնամյակի ընթացքում Իրաքը վերապրել է երկու պատերազմ, տնտեսական պատժամիջոցներ, շրջափակման տարիներ, ահաբեկչության ալիք:
Վերջին շաբաթներին իրավիճակը Սիրիայում (հատկապես մայրաքաղաքում) զգալիորեն վատթարացել է։ Երկրի հյուսիսում և արևմուտքում, ինչպես նաև Դամասկոսում վերսկսվել են ակտիվ ռազմական գործողություններ՝ հրետանու, ուղղաթիռների և զրահապատ տեխնիկայի կիրառմամբ։
Շատ երկրներ, (այդ թվում՝ ՌԴ-ն) դեռ ամիսներ առաջ խորհուրդ էին տալիս իրենց քաղաքացիներին լքել Սիրիան։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել