Հիլարի Քլինթոնը 10 անգամ պտտվել է Երկրագնդի շուրջը
Աշխարհ
ԱՄՆ-ի Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ռեկորդ է սահմանել՝ դառնալով ամենաշատ երկրներ և տարածքներ այցելած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական վիճակագրության, երկրի պետդեպարտամենտի ներկայիս ղեկավարը, որ ստանձնել է այս պաշտոնը 2009-ին, այս պահի դրությամբ այցելել է 102 երկիր։ Մեկ տարվա ընթացքում Քլինթոնը 352 օր անց է կացրել ինքնաթիռում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Միևնույն ժամանակ, Քլինթոնը, եթե հավատանք ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հաշվարկներին, կտրել է ոչ պակաս, քան 1.357.414 կմ, այսինքն, ըստ էության, իր Boeing-757 ինքնաթիռով ավելի քան տաս անգամ պտտվել է Երկրագնդի շուրջը։
Նշենք նաև, որ մինչ այս առաջնության դափնին պատկանում էր ԱՄՆ-ի պետքարտուղար Մադլեն Օլբրայթին. նա այցելել է աշխարհի 98 երկիր։ Օլբրայթն առաջին կին պետքարտուղարն էր ԱՄՆ-ի պատմության մեջ։ Նա գլխավորում էր երկրի արտաքին գերատեսչությունը 1997-2001 թթ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ