«The New York Times». «Occupy Los-Angeles»–ի ակտիվիստներին վտարել են քաղաքային այգուց
ԱՄՆ
«Occupy Los-Angeles»–ի ակտիվիստներին քաղաքային իշխանությունները հրամայել են ազատել քաղաքային այգին, որը վերջին յոթ շաբաթներին վերածվել էր վրանային քաղաքի։ Այս մասին ամերիկյան լրատվամիջոցներին է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիա Վիլարաիգոսան։ Մինչ այդ քաղաքապետն իր համերաշխության կոչն էր արել ակտիվիստներին։ Սակայն ուրբաթ օրը վերջինս լրագրողներին հայտնել է, որ պետանվտանգության և առողջապահական նորմերից ելնելով՝ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ միչև կիրակի երեկո այգում հակասանիտարական վիճակը վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ բողոքի ակցաների մասնակիցները դուրս են եկել սոցիալական անարդարությունների, խոշոր ֆինանսական կորպորացիաների վարած ֆինանսատնտեսական քաղաքականության և աշխատատեղերի կրճատման պատճառով։ Բողոքի ակցիաները սկիզբ են առել Նյու Յորքից և դրանց ալիքը տարածվել է ԱՄՆ–ի, ինչպես նաև այլ երկրների մի շարք քաղաքներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)