ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին կքվեարկեն Facebook-ի օգնությամբ
ԱՄՆ
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի բնակիչներին հնարավորություն է ընձեռվել 2012-ի նոյեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններին քվեարկել Facebook-ի օգնությամբ: Դրա համար սոցցանցի օգտատերերին հարկավոր է գրանցվել Facebook-ում և հատուկ անկետայում նշել անձնական տվյալները, հաղորդում է ընկերության ղեկավարությունը: Նշենք, որ ծրագրային հավելվածը մշակված է Microsoft կորպորացիայի կոմղմից:
2008-ին Վաշինգտոն նահանգը հանդես է եկել էլեկտրոնային քվեարկության համակարգի ներմուծման նախաձեռնությամբ: Ներկայումս համակարգում գրանցվել է ավելի քան 475,000 մարդ: Ըստ National Journal-ի, 2012-ին քվեարկության այս համակարգից կարող է օգտվել նահանգի ընտրողների 32%-ը, ընդ որում՝ մեծամասնությունը կազմում են երիտասարդները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)