Ստեփանակերտի օդանավակայանը շուտով թռիչքներ կիրականացնի
Արցախ
ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացում անդրադարձավ Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանին և այն համարեց յուրօրինակ կառույց, ոչ միայն իր շենքի ձևով, որը բազե է հիշեցնում, այլ նաև ինժեներական լուծումներով։ Բանախոսը նշեց, որ օդանավակայանի կառուցման համար հարթեցվել է երկու լեռ, որպեսզի թռիչքները իրականացվեն առանց Ադրբեջանի տարածքն անցնելու։
Այս ծրագիրը քաղաքացիական ավիացիայի համար աննախադեպ է, քանի որ օդանավակայանում այնպիսի սարքավորումներ են տեղադրված, որոնք հսկում են թռիչքը՝ սկսած մի քանի կիլոմետրից, և ինքնաթիռը թռիչքուղու են բերում մինչև տասնհինգ կմ բարձրությունից։ Բոլոր պայմանները կան լուրջ թռիչքներ իրականացնելու համար, ավելին՝ այսօր արդեն նոր մասնաշենքեր կառուցելու ծրագրեր կան։
Թոքմանջյանը նշեց, որ երեկ ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը հայտնել է, որ մի քանի շաբաթից կիրականացվեն առաջին թռիչքները։ Օդանավակայանը նախագծվել է ԵՃՇՊ համալսարանի կողմից, նախագծի հեղիանակն է պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը, կառուցվել է Հայաստանի շինարարների միության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան