Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ «Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն Սիմոնյան Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ» Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ 

Էդուարդ Շարմազանովն ընդունեց Կանադայի համայնքների պալատի ներկայացուցիչներին

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազոնովը հուլիսի 17-ին ընդունել է Կանադայի համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսին և Ալեքսանդր Բուլրիսին:

Ողջունելով կանադացի պատգամավորների այցը Հայաստանի խորհրդարան՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Կանադան բարեկամ երկիր է, և չնայած Հայաստանից բաժանված է օվկիանոսով, բայց տարածությունը լավ հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ չի կարող: Ի դեմս Համայնքների պալատի ներկայացուցիչների, նա երախտագիտություն հայտնեց Կանադային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, տարիների հայանպաստ գործունեության համար: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը կարևորեց նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղ մեկնող կանադացի պատգամավորների այցն Արցախի ժողովրդի համար, ինչը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Կանադան է, հետաքրքված է ԼՂ-ում ժողովրդավարության ընդլայնմամբ:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ջերմության համար՝ կանադացի հյուրերը շեշտեցին, որ չնայած իրենց այցին շատերը, մասնավորապես՝ ադրբեջանցիներ, դեմ են եղել, բայց իրենք մեծ ցանկություն ունեն ականատես լինելու ժողովրդավարության կայացմանը Լեռնային Ղարաբաղում: Նրանց խոսքով՝ Կանադան մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում բոլոր այն երկրներում, որտեղ ժողովրդավարությունը կայացման ճանապարհ է անցնում: Ինչպես նկատեցին կանադացի խորհրդարանականները, Կանադայում ապրող շուրջ հարյուր հազար հայերը շատ ակտիվ են. հայկական համայնքը երկրորդ-երրորդ տեղում է իր ազդեցիկությամբ, «հայկական կրակը միշտ վառ է»:

Կանադայի համայնքների պալատի անդամները խոսեցին Հայաստանում դեսպանատուն ունենալու անհրաժեշտությունից, ինչին ի պատասխան՝ պարոն Շարմազանովը նշեց, որ հայկական կողմը միայն շահագրգռված է էլ ավելի բարձր մակարդակով հարաբերություններով: Կարծիք հայտնվեց, որ պետք է ավելի ակտիվացնել պատգամավորական փոխայցելությունները, ինչն էլ իր հերթին կխթանի լավ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը: Էդուարդ Շարմազանովն իր հերթին նկատեց, որ Հարավային Կովկասում Հայաստանն առաջինն է եղել, որ Օտտավայում բացել է դեսպանատուն, ինչը վկայում է Հայաստանի համար հայ-կանադական հարաբերությունների կարևորության մասին:

Կանադացի խորհրդարանականները հույս հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով, և ներկայացրեցին իրենց գաղափարը՝ Կանադա վերադառնալուն պես նախաձեռնելու «Լեռնային Ղարաբաղի ընկերներ» կոչվող խումբ, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից: Վերջինս նշեց, որ փայլուն գաղափար է, համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ու ամբողջ հայությունը կողջունեն այն, քանի որ դա առարկայական օրինակ է, թե ինչպես կարելի է աջակցել երիտասարդ ժողովրդավարական երկրին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել
Ամենադիտված