ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Փաշինյանի «վերջին հույսի» փիառը

Վերլուծական
Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ համապատասխան ծառայությունները Նիկոլ Փաշինյանի սեղանին են դրել մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ վարչապետի վարկանիշը վերջին 2 ամսվա ընթացքում սրընթաց անկում է ապրում: Այս պահի դրությամբ այն կազմում է մոտ 40-45 տոկոս: Նախորդ ամսվա ընթացքում նա կորցրել է 25 տոկոս վարկանիշ: Իհարկե, սա հանգամանք է, որը ստիպում է վարչապետին կոնկրետ քայլեր իրականացնել այդ վարկանիշի բարձրացման ուղղությամբ:
 
Սակայն զավեշտը կայանում է նրանում, որ ըստ էության՝ կամ Փաշինյանի «փիառշիկների» երևակայությունն է անչափ սնանկ դարձել, կամ էլ վերջացել են այն գործնական, քիչ թե շատ երևացող քայլերը, որոնք հանրությանը հրամցնելով, հնարավոր կլիներ բարձրացնել Փաշինյանի՝ սրընթաց անկում գրանցող վարկանիշը: Բանը հասել է նրան, որ վարչապետի փիառի վրա աշխատողները որոշել են դիմել ժողովրդական բանահյուսության ժանրին: Մամուլում սկսել են տարածել մի տեղեկություն, թե օրերս ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ վարորդի, ով հայտարարել է, թե ինքը վարչապետի սանիկն է։ Բնականաբար, ոստիկանը չի հավատացել, սանիկն էլ զանգել է քավորին: Երբ ոստիկանը ողջունել է վարչապետին, հաճելիորեն զարմացել է՝ լսելով, թե ինչ հրահանգ է տալիս Փաշինյանը։ Ըստ այս «լեգենգի»՝ վարչապետը ՃՈ աշխատակցին ասել է՝ պատժել օրենքի խստությամբ: Ոստիկանն էլ, իր մաշկի վրա զգալով իրավիճակի փոփոխությունը, այդ դեպքից հետո դուխով բոլորին պատմում է այս լեգենդը:
 
Զարմանալի է միայն, որ հայտնի չէ ո՛չ սանիկի անունը, ո՛չ նրա ավտոմեքենայի պետհամարանիշը: Թե ով է այդ երևակայական սանիկը, մնում է միայն ենթադրել: Օրեր առաջ էլ, ի դեպ, վարչապետը հայտարարել էր, որ չարաշահման մեջ մեղադրանք և կալանքի որոշում է կայացվել իր մերձավոր բարեկամներից մեկի նկատմամբ: Անգամ եթե Փաշինյանի ազգականը իսկապես հանդիսանում է քրեական գործի ֆիգուրանտ՝ Փաշինյանը այս պատմությունից առավելագույն փիառ դիվիդենտներ փորձեց քաղել: Վարչապետից, իհարկե, փորձել են ճշտել, թե ով է նրա իսկ ցուցումով կալանավորված ազգականը, սակայն վարչապետը հղում է արել նախաքննական գաղտնիքին: Զարմանալի է, որովհետև հեղափոխությունից երկու-երեք ամիս անց ոչինչ չէր կաշկանդում Փաշինյանին Ազատության հրապարակի ամբիոնից բարձրաձայնել, ոչ միայն նախաքննական, այլ նաև բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը: «Օրինախախտ սանիկի» պատմությունը ևս ամբողջությամբ տեղավորվում է այս փիառ ակցիայի տրամաբանության մեջ: 
 
Վարչապետի և նրա փիառի վրա աշխատող թիմի մոտիվացիան իհարկե հասկանալի է: Փաշինյանը անչափ շատ է ուզում հանրությանը ցույց տալ որ մեկն է նրանցից, փորձում է անկողմնակալ և արդար ղեկավարի իմիջ ձեռք բերել, ասել է թե ստեղծել նրանից հայկական Լի Կուան Յու ստեղծել: Լի Կուան Յու-ն հիշեցնենք Սինգապուրի վարչապետն էր, ով կոռուպցիայի դեմ պայքարում չէր խնայում անգամ իր հարազատներին: Սակայն այն մասին, որ այս համեմատությունը տեղին չէ խոսում է առաջին հերթին այն փաստը, որ իշխանությունը ստանձնելուց մեկ տարի անց Սինգապուրի վարչապետը իրականացրել էր 114 ռեֆորմ և բոլոր այդ ռեֆորմներն էլ մեկ տարվա ընթացքում գործնական արդյունքներ էին տվել: Ինչ վերաբերվում է Փաշինյանին , ապա փաստենք, որ նրա ռեֆորմները այս այնքան անհաջող և անտաղանդ էին, ինչպես և իր փիառշիկների աշխատանքը: Ավելին, փիառվելու անհրաժեշտության առաջացման պատճառներից մեկն էլ հենց այդ ռեֆորմների ձախողումն է...
 
Այս ամենն արդեն ոչ միայն անլուրջ է, այլ մեղմ ասած, անպատասխանատվության և անլրջության դրսևորում է, որովհետև քաղաքացիների խնդիրները, կառավարության, Նիկոլ Փաշինյանի այդ ինքնագովազդի համեմատ, տասնապատիկ ավելի լուրջ են: Մարդիկ չեն կարողանում ապրել, ու կառավարությունից, իշխանությունից սպասում են այդ հարցում իրենց կարողություններն ավելացնելու առարկայական գործեր: Ինչպես երևում է՝ սանիկին «գայի դուռը գցելը»  այլևս չի անցնում, պետք է կամ նոր փիառ գործիքներ ընտրել, կամ էլ ի վերջո լրջանալ և անցնել գործի:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված