The Wall Street Journal: Չինաստանի Պետբանկը կֆինանսավորի Ռուսաստանի ալյումինի գործարանին
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի Պետբանկը Ռուսաստանին շուրջ 1,5 մլրդ դոլար կտրամադրի «Ռուսալ»–ին պատկանող «Taishet» ալյումինի գործարանի արդիականացման համար։ Սրա մասին հայատարարել է «ВЭБ» բանկի մամլո քարտուղար Վլադիմիր Դմիտրիեվը։ Այս համաձայնությունը երկու երկրների միջև ձեռք է բերվել Պեկինում կայացած ռուս–չինական միջկառավարական բանակցությունների ընթացքում։ «ВЭБ» բանկը կֆինանսավորի այն ընկերությանը, որը կներկայացնի արդիականացման լավագույն ծրագիր։ Վերջինս ավելացրեց նաեւ, որ «ВЭБ» բանկը մոտ ժամանակներս Չինաստանի իվեստիցիոն կորպորացիայի հետ կստորագրի հուշագիր, որի երրորդ կողմը կլինի ռուսական ինչ–որ մասնավոր ներդրումային հիմնադրամ, իսկ պայմանագրի առարկան կլինի Չինաստանում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)