Հովհաննես Թոքմանջյանը կսատարի գործող նախագահին
Հասարակություն
Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հաջորդ նախագահական ընտրություններին սատարելու է գործող նախագահին։ Նրա կարծիքով, Հայաստանում կամաց-կամաց մոտենում են որակյալ ընտրությունները, այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ինքը՝ Հովհաննես Թոքմաջյանը։
Այս պահին ԵՃՇՊՀ ռեկտորը, չնայած նախկինում եղել է «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահը, այժմ չի զբաղվում քաղաքականությամբ, քանի որ համալսարանում քաղաքականությամբ զբաղվելը օրենքից դուրս է։
Անդրադառնալով համալսարանի ընդունելության քննություններին՝ ԵՃՇՊՀ ռեկտորը արձանագրեց, որ դիմորդների թիվն այս տարի 25% աճ է գրանցե՝ չնայած այն բանի, որ տեխնիկական մասնագիտություների առումով քիչ դիմորդներ կան, երեխաները հիմնականում արվեստի և տնտեսագիտության հետ առնչվող մասնագիտություններ են փորձում սովորել։
«Մաքուր ինժեներական մասնագիտությունների թիվը ցածր է, մոտ 5-10 տարի հետո սրա պակասը կզգացվի, և դիմորդների աճ կգրանցվի»,- ասում է ԲՈւՀ-ի ռեկտորը։
Բանախոսը նկատեց, որ այսօր այդ բաժիններում ընդունվելը դժվար է, սովորելը՝ բարդ, իսկ աշխատանքը լավ չի վարձատրվում։ Երբ այս ամենն իրենց լուծումը կգտնեն, դիմորդների թիվը կաճի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը