Պակիստանում ականի վրա միկրոավտոբուս է պայթել. կա 12 զոհ
Աշխարհ
Պակիստանի հյուսիս–արևմուտքում այսօր պայթյունի հետևանքով սպանվել է 12 մարդ: Հեռակառավարվող ռումբն աշխատել է միկրոավտոբուսի ճանապարհին՝ Ուստարզայ լեռնային շրջանում, որտեղ բնակվում է շիա փոքրամասնություն:
Իշխանությունները կարծում են, որ խոսքը կրոնական ատելության հողի վրա իրականացված ահաբեկչական ակտի մասին է: Մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ն և Պակիստանը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի վերաբերյալ բանակցությունների վերսկսման մասին: Անցյալ տարվա վերջում բանակցությունները դադարել էին աֆղանա-պակիստանյան սահմանին ՆԱՏՕ - ի օդուժի կողմից սխալ հարվածի հետևանքով 24 պակիստանցի զինծառայողի մահվան պատճառով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ