ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

«Կամազի» հանդեպ «սիրո» կոռուպցիոն երանգները

Վերլուծական
Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Երևան քաղաքի ոչ մի վարչական շրջանում պատշաճ աղբահանություն չի իրականացվում։ Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված աղբամանները լցված են, հարակից տարածքները նույնպես պատված են աղբակույտերով։ Մարդիկ համացանցում տեղադրում են իրենց վարչական շրջանում արված աղբակույտերի լուսանկարները և պահանջում այն մաքրել, բայց ոչ մի արձագանք։ Հայկ Մարությանի այն հայտարարությունը, թե տվյալ խնդրում գլխավոր մեղավորը նախկին իշխանություններն ու «Սանիթեք»-ն են, խոսում է նրա անպատասխանատվության մասին, քանի որ դառնալով Երևանի քաղաքապետ՝ նա պատշաճ քայլեր չի ձեռնարկել, կամ ձեռնարկված քայլերը բավարար չեն եղել խնդրին լուծում տալու համար: Դա էլ դեռ բավարար չէր, ըստ ամենայնի, վերոնշյալ խնդիրը լուծելիս քաղաքապետարանը որոշել է դիմել ինչ-ինչ մախինացիաների:
 
Կառավարության շենքի մոտ այսօր հայտարարությամբ հանդես եկան Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները: Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց և հաստատեց  մեկ անձից գնման ընթացակարգով Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը: Քաղաքապետարանը պատրաստվում է մեկ անձից խոշոր գնում կատարել, այն էլ՝ 900 միլիոն դրամի։ Ավագանու անդամն ասաց, որ քաղաքապետարանն այնպիսի չափանիշեր է սահմանել, որին համապատասխանում է գնման մեկ մասնակից միայն: Ուշագրավ է այն հանգամանքը, որ իսկապես՝ քաղաքապետարանը, որպես տեխնիկական բնութագիր, 24 աղբատար մեքենաների համար նշել է Euro 3 բնապահպանական ստանդարտը: Անգամ եթե հայտարարվեր մրցույթ՝ այդ չափանիշին համապատասխանելու էր միայն «Կամազը»
 
Հունվար ամսին, երբ քաղաքապետարանը ձեռք էր բերել առաջին 9 «Կամազը», վճարելով շուրջ 414 միլիոն դրամ, քաղաքապետարանից պարզաբանեցին, որ հրատապության սկզբունքից ելնելով՝ ընտրվել է մրցույթի՝ օրենսդրորեն ամրագրված մեկ անձից գնում կատարելու տեսակը։ Բաց, հանրային կերպով մրցույթի տվյալները դրված են եղել համացանցում, ինչը նշանակում է, որ կարող էր ցանկացած ընկերություն այդ ընթացակարգով դիմել և մասնակցել այդ գնման գործընթացին: Սակայն ինչպե՞ս այդ ընկերությունները պետք է մասնակցեին գնման գործընթացին, եթե ինչպես արդեն նշել ենք՝ ընտրված չափանիշներին համապատասխանում էր միայն «Կամազը»: Ո՞րն էր այդ դեպքում նրանց մասնակցելու իմաստը:
 
Քանի դեռ չկան պաշտոնական բացատրություններ, ապացույցներ որ Խաժակյանի բերած փաստերը չեն համապատասխանում իրականությանը՝ հիմնավոր կասկածներ են պահպանվում, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն սխեմաները շարունակում են գոյություն ունենալ և աշխատել: Եթե պարզվի, որ այս ամենը համապատասխանում է իրականությանը և գնման գործընթացում տեղի են ունեցել նման կարգի խախտումներ, ապա անշուշտ, աղբահանության թեման կմղվի երկրորդ պլան, իսկ առաջին պլան կգա քաղաքապետ Հայկ Մարությանի անհապաղ հրաժարականի հարցը: Հրաժարական, որը կարծես թե վաղուց է հասունանում, այն պարզ պատճառով, որ Մարությանը պաշտոնավարման ամիսների ընթացքում տապալել է գրեթե ամենն, ինչ հնարավոր է տապալել և այս պահի դրությամբ միանշանակ է, որ նա չի արդարացնում երևանցիների՝ իր օգտին տված քվեները:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված