Արաբական Միացյալ Էմիրություններում ատոմակայան կկառուցվի
Աշխարհ
Արաբական Միացյալ Էմիրությունները թույլտվություն են ստացել սկսելու առաջին ԱԷԿ-ի շինարարությունը, հաղորդում է Միջուկային կարգավորման Դաշնային ծառայությունը:
2009-ի դեկտեմբերին հարավկորեական կոնսորցիումը, որը ղեկավարում է Korea Electric Power Corp ընկերությունը, հաղթող է ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ատոմակայանի կառուցման համար հայտարարված մրցությում:
Ըստ լրատվամիջոցների, պայմանագիրն արժե 40 մլրդ դոլար: 1400 ՄՎտ հզորությամբ չորս ռեակտորներից յուրաքանչյուրը նախատեսվում է կառուցել մինչև 2020-ը, Աբու Դաբիից արևմուտք՝ 330 կմ հեռավորության վրա: Յուրաքանչյուր ռեակտորի շահագործման ժամկետը սահմանված է 60 տարի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ