ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Ամենակարևորը, ինչի մասին չխոսեց Փաշինյանը

Վերլուծական
Երեկ երեկոյան կայացած ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև իր կողմից մեկ տարի առաջ հնչեցված և այսօր արդեն իսկ ի կատար ածված խոստումներին: Նախ՝ վարչապետը հիշեցրեց այն խոստումը, որ իրենց իշխանության գալուց հետո կադրային ջարդ չի լինելու։ Այնուհետև Փաշինյանը պնդեց, որ այդ խոստումը իշխանությունները լիարժեքորեն պահել են: Այլ բան է, թե ինչ է կադրային ջարդի տակ հասկանում վարչապետը: Թերևս այն բազմահազար պետական ծառայողները, ովքեր զրկվեցին իրենց աշխատանքից պետական ապարատի կրճատման արդյունքում ՝ Փաշինյանի գործողությունները հենց կադրային ջարդ են որակում և բնավ էլ չեն սխալվում:
 
Երկրորդ խոստումը՝ Հայաստանի պետական բյուջեն երկու տարում 30-40 տոկոսով ավելացնել։ Թե ինչպիսի մախինացիաների են դիմել այդ ընթացքում պատկան մարմինները, ինչ գեղեցիկ, սակայն իրականության հետ որևէ կապ չունեցող թվեր են նկարվել այս ընթացքում՝ շատ է գրվել և ավելին՝ չի հերքվել:
 
Մյուս խոստման մասին. պետք է փոխվեն տնտեսական հարաբերությունները, վերացվեն մենաշնորհները: Ըստ Փաշինյանի՝ այս խոստումը ամբողջությամբ կատարվել է: Այդ դեպքում գուցե մեզ բացատրե՞ն, թե ինչպես է նույն Սամվել Ալեքսանյանը, բացելով երկրորդ ընկերությունը, շուկայում մրցակցության իմիտացիա ստեղծում, սակայն բոլորի համար էլ արդյունքում հասկանալի է, որ դա նույն մենաշնորհն է, ուղղակի բաղդատված: Կամ եթե Հայաստանում այլևս մենաշնորհ չկա, ինչո՞ւ է ՏՄՊՊՀ նախագահի՝ Փաշինյանի թեկնածուն հպարտորեն հայտարարում, որ գուցե և չարժի պայքարել մենաշնորհի դեմ:
 
Մյուս կատարված խոստումները, ըստ Փաշինյանի, վերաբերվում են նրան, որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու, քաղբանտարկյալներ չեն լինելու, անձնական վրեժխնդրություններ չեն լինելու: Իհարկե, այդ պնդման հետ կարելի է հավերժ վիճել: Քանի որ արդեն ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության բավական ազդեցիկ թվով գանգատներ են կուտակվել, և գանգատվողներն էլ, ըստ էության, կոչ են անում փրկել իրենց՝ նոր իշխանությունների հետապնդումներից և արդարադատությունից:
 
Խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխության խոստման մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթն իրենք ներկայացրել էին, որն ընդունվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից, սակայն ՀՀԿ-ական խորհրդարանը չէր ընդունել։ Իսկ ո՞վ է այսօր խանգարում Փաշինյանին, ով լիարժեքորեն եկել է իր թիմով իշխանության՝ գնալ այդ ռեֆորմին և ի վերջո փոխել Ընտրական օրենսգիրքը: Թերևս ոչ ոք: Առնվազն զավեշտալի է այս պարագայում մեղքը բարդել նախորդների վրա, երբ այսօր ինքդ չունես քաղաքական կամք՝ հրաժարվելու իշխանության քաղցր պտուղներից…
 
Բացի այդ, ակնհատ է, որ Փաշինյանը կարող էր այս առիթը օգտագործել՝ խոսելու համար շատ ավելի կարևոր, հանրությանը շատ ավելի հուզող խնդիրների և դրանց լուծումների մասին: Կասկած չկա, որ հեռուստատեսային հաղորդումների որակը հանրությանը հուզող թիվ մեկ հարցը չէ այս պահին: Սակայն Փաշինյանին, ըստ էության, շատ ավելի ձեռնտու է խոսել  նման երկրորդական հարցերից, ընթացքում էլ խոսքը համեմել շոուի տարրերով և արդյունքում ստեղծել հանրության հետ անմիջական շփման ջատագով գործչի կերպար...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված