Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա Կունիցինան Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումը Կատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետ Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէ Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը 

Երևանը` տատանումների մեջ. ինչո՞ւ հիշեցին «Լավրովի պլանը»

Վերլուծական
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ամփոփելիս հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները քննարկման են ընդունել իր առաջարկած օրակարգը, եւ որ նա իր հարցերի պատասխանները չի ստացել ո՛չ համանախագահներից, ո՛չ էլ Ադրբեջանից՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտության շուրջ նկատելի իրարանցում սկսվեց:
 
Հակասական մեսիջներ են հնչում թե' Բաքվից, թե' Մոսկվայից, մինչդեռ հայկական կողմը փորձում է խուսափողական պատասխաններ տալ կապված այն օրակարգի հետ, որի շուրջ այս փուլում ընթանում են բանակցությունները: Կա տեսակետ, որ Բաքուն և Մոսկվան փորձում են վերակենդանացնել, այսպես կոչված, Լավրովի պլանը: Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ բանակցություններն ինքը սկսել է իր սեփական, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից: Հասկանալի է, որ նոր օրակարգ՝ որպես այդպիսին, չկա, և եթե իրականում խոսքը գնում է Լավրովի պլանի մասին, ապա դա հենց այն է, որը կարելի է անվանել Սերժ Սարգսյանի կետ:
 
Քանի որ հենց Սարգսյանի կառավարման տարիներին այդ պլանը դրվեց բանակցային սեղանին և հենց Սարգսյանն էր, որ չէր ցանկանում այն ընդունել: Դուշանբեում տեղի ունեցած «վերելակային» դիվանագիտությունից հետո Ադրբեջանին հաջողվեց մարսել 2016-ի ապրիլյան արկածախնդրությունը և «ջրել» Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում ու Ժնևում ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները, որոնք վերաբերում էին հրադադարի գործիքակազմերին, և որոնք ճնշման միջոց էին Ալիևի վրա: Ճակատագրի հեգնանքն այս պատմության մեջ այն է, որ ժամանակին Փաշինյանը, փորձելով միավորներ հավաքել ՊՊԾ գնդի գրավման օրերին, սուր քննադատության էր ենթարկել «Լավրովի պլանը»՝ «հող հանձնելու» մեղադրանք ներկայացնելով իշխանությանը և նրան կցված Տեր-Պետրոսյանին:
 
Այսպիսով, ինչի՞ պետք է սպասենք: Այն, որ բացի ռուսական հայտարարություններից, ՌԴ-ն նաեւ գործնականում է մեծացնում արցախյան գործընթացի հետ կապված իր ակտիվացումը, զգացվեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարություններից: Ո՞րն է այս հանդիպումից սպասելիքները՝ դժվար է ասել: Սակայն մեկ բան ենթադրելի է. կարծես թե կան ինչ-որ հստակ պայմանավորվածությունների հեռանկարներ, որոնց հետ կապված՝ հայկական կողմը դեռ, այսպես ասենք, տատանումների մեջ է: Եվ փոխարենը նկատելի է, որ Ադրբեջանը զուգահեռաբար փորձում է մեծացնել պատերազմական ճնշումները: Այս մասին է վկայում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանձնարարականը բանակին՝ մշտապես պատրաստ լինել ակտիվ մարտական գործողություններ սկսելուն: 
 
Բայց այս ընդհանուր հռետորաբանությամբ հանդերձ, դեռ հասկանալ է պետք, թե ո՞րն է այս պահին Մոսկվայի ուզածը: ՌԴ-ն մեկ անգամ չէ, որ նույնիսկ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, թե Արցախյան խնդրի լուծումը տեսնում է այնպես, որ հաղթող կամ պարտվող չլինի: Դա կարող է լինել «Մադրիդյան սկզբունքների» կիրառման պարագայում, եթե որոշակի տարածքների դիմաց ճանաչվի կամ էլ հայկական կողմի համար ընդունելի երաշխիքներ տրամադրվի, որ կճանաչվի Արցախի անկախությունը: Սցենար, որը ոչ մեզ համար է ընդունելի եւ ոչ էլ՝ Ադրբեջանի:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ)
Ամենադիտված