«Սարդարապատ»-ը ցավակցում է Արցախ Բունիաթյանի մահվան առթիվ
Հասարակություն
«Սարդարապատ» շարժումը ցավակցություն է հայտնել մեծանուն մտավորական Արցախ Բունիաթյանի մահվան առթիվ, որում մասնավորապես ասված է.. «Հայ ժողովուրդը այսօր մեծ կորուստ կրեց: Կյանքից հեռացավ Արցախյան պատերազմի մասնակից, բժիշկ, գրող-հրապարակախոս Արցախ Բունիաթյանը: Մեծ հայ, նվիրյալ անձ, որն իր ապրած կյանքը անմնացորդ նվիրաբերեց հայրենիքի հզորացմանը ու բարօրությանը, Արցախի ազատագրմանը և մարդուն ընդհանրապես:
Նրա խոսքն ու գործը երբևէ չեն տարամիտել. խոսքը հավատով էր լեցուն, իսկ գործը՝ սիրով ու նվիրումով: Մարդ էր՝ մեծատառով:
Ցավակցում ենք Արցախ Բունիաթյանի հարազատներին, մարտական ընկերներին և բոլոր հայերին, ովքեր երջանկություն են ունեցել ճանաչել նրան»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը