Սիրիայում նոր պաշտպանության նախարար է նշանակվել
Մերձավոր Արևելք
Սիրիայի իշխանությունները պաշտպանության նոր նախարար են նշանակել անմիջապես այն բանից հետո, երբ Դամասկոսի ազգային անվտանգության ծառայության շենքի պայթեցման հետևանքով գեներալ Դաուդ Ռաջիհը զոհվել է, -հաղորդում է BBC-ն։
Երկրի պաշտպանության նախարար է դարձել գեներալ Ֆահադ Ջասիմ Ֆրեյջը, ով նախկինում ղեկավարել է երկրի զինված ուժերը, -հաղորդել է սիրիական պետական հեռուստաընկերությունը։
Ռաջիհը զբաղեցրել է պաշտպանության ղեկավարի պաշտոնը անցյալ տարվա հոկտեմբերից։
Հիշեցնենք, որ մահապարտը իրեն պայթեցրել էր Սիրիայի ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, որտեղ հանդիպման են եղել երկրի նախարարները և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։
Ահաբեկչության հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարարը և նրա տեղակալ Ասիֆ Շավկաթը, ով նախագահ Բաշար Ասադի քրոջ ամուսինն է։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել