Գիտնականները պարզել են չգիրացնող մթերքների ցանկը
Գիտություն և Մշակույթ
Վերջերս գիտնականները կազմել են ամենահագեցնող և միաժամանակ ցածր կալորիականությամբ մթերքների ցանկը, որոնց օգնությամբ կարելի է խուսափել ավելորդ քաշից:
Ցանկում առաջին տեղն է զբաղեցնում կարտոֆիլը: Դրա միջին չափի մեկ հատը պարունակում է ընդամենը 161 կկալ կալորիականություն: Ոչ ոք չի կարող ժխտել այս մթերքի օգտակար հատկությունները: Գիտնականներն ապացուցել են, որ սննդարար արժեքով կարտոֆիլը երեք անգամ գերազանցում է հացին: Ի դեպ, կարտոֆիլը հատուկ համեմունքներով պատրաստելը չի վնասում կազմվածքին:
Երկրորդ տեղում են միանգամից երեք մթերքներ' ձուկը, առանց ճարպերի միսը ու լոբազգիները: Դրանք բոլորը պարունակում են սպիտակուցներ: Ինչպես հայտնի է՝ սպիտակուցներն ամբողջությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից:
Երրորդ տեղը զբաղեցնում է նարինջը: Շնորհիվ իր հյուսվածքների' այն հրաշալի վերացնում է սովի զգացումը: Մեկ պտուղը պարունակում է միջինը 60 կկալ կալորիականություն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում