Լիբիայի անցումային խորհուրդը ցուցադրել է պատմական արժեք ներկայացնող իրեր, որոնք պատկանել են Քադաֆիին
Աշխարհ
Շաբաթ օրը Լիբիայի ազգային անցումային խորհրդը ցուցադրել է հին հռոմեական պատմական արժեք ներկայացնող իրեր, որոնք, ինչպես հայտնել են Անցումային կառավարության ներկայացուցիչները, առգրավվել են Քադաֆիի կողմնակիցների մոտից՝ այս տարվա օգոստոսին, Տրիպոլիի մարտերի ժամանակ։
Անցումային խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ իրերը Քադաֆիի կողմնակիցները փորձել են երկրի սահմաններից դուրս հանել` վաճառելու նպատակով և ռազմական պայքարը ֆինանսավորելու համար։ Այդ իրերը, որոնց թվում կան նաև արձաններ, երկրոդ դարի մարմարե քանդակներ, հայտնաբերվել են մի ավտոմեքենայի բեռնախցիկում։ Հաղորդում է "BBC" լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ