Աֆղանստանում մեկ ռումբով 22 բեռնատար է պայթեցվել
Աշխարհ
"Թալիբան" շարժման ահաբեկիչներին անցած գիշեր հաջողվել է միայն մեկ ռումբով պայթեցնել 22 բեռնատար ու բենզատար: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Բանն այն է, որ բեռնատարները Ուզբեկստանից ռազմամթերքներ և վառելիք էին տեղափոխում Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերի համար: Ահաբեկիչները պայթցրել են բենզատարներից մեկը, երբ 22 բեռնատարներն ու բենզատարները բավականին խիտ կանգնած էին տարանցիկ ճամբարում` գիշերելու համար: Բենզատարի պայթյունը շղթայական ռեակցիայով բերել է մյուս բենզատարների պայթյունին և արդյունքում ամբողջ ճամբարը այրվել է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ