Քոֆի Անանը աջակցում է Սիրիայի հարցով «Գործողությունների խումբ» հրավիրելու առաջարկին
Աշխարհ
ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը աջակցում է ևս մեկ անգամ Սիրիայի հարցով «Գործողությունների խումբ» հրավիրելու Ռուսաստանի առաջարկին՝ ներգրավելով Իրանին և Սաուդյան Արաբիային: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Վլադիմիր Պուտինի և Քոֆի Անանի՝ երեքշաբթի օրը կայացած բանակցության արդյունքներից:
«Մենք հերթական անգամ ասացինք, որ ամեն դեպքում ճիշտ է շտկել բացթողումը, երբ Ժնևում ( նախորդ հանդիպմանը) չէին հրավիրվել Իրանը և Սաուդյան Արաբիան», - ասել է Լավրովը:
Ընդ որում, նախարարը կասկածում է՝ պատրա՞ստ են արդյոք մյուս երկրները այդպիսի հանդիպման: «Ես չգիտեմ, թե որքանով են մեր արևմտյան գործընկերները պատրաստ դրան, քանի որ նրանք դեռևս անում են ամեն բան, որպեսզի համաձայնությունը չհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, փորձում են պարտադրել մի բան, ինչի շուրջ համաձայնության չեն եկել», - ասել է Լավրովը: Սակայն, նրա կարծիքով, ևս մեկ անգամ ևս խոսելը չէր խանգարի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ