Դամասկոսում տեղի են ունեցել նոր պայթյուններ
Մերձավոր Արևելք
Սիրիական ընդդիմության և կառավարության զինված ուժերի պայքարը ավելի է սրվել այն բանից հետո, երբ մահապարտը պայթեցրել է իրեն Սիրիայի ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ։
Պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով երկրի պաշտպանության նախարարը և նրա տեղակալը մահացել են, իր վրա է վերցրել սիրիական Ազատ բանակը։
Սիրիայի կառավարությունը հայտարարել է , որ ինքը վճռականորեն տրամադրված է պատասխան հարված հասցնել «ահաբեկիչներին»։ Նրանց կարծիքով՝ ապստամբների հարձակման հետևում կանգնած են ԱՄՆ-ն և Իսրայելը։
«Պայթյունը շատ լուրջ հարված է հասցրել Բաշար Ասադի կառավարությանը և երկրում տիրող ճգնաժամը հանգեցրել է նոր մակարդակի»,-հաղորդում է BBC-ի թղթակիցը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել