Հյոգոյի գործողությունների ծրագիրը` գործողության մեջ
Հայաստան
Հուլիսի 18-ին, ժամը 10.00-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և աղետների նվազեցման միջազգային ռազմավարության (UNISDR) համագործակցությամբ՝ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա հանդիպում-քննարկում:
Հանդիպման հիմնական նպատակն է ներկայացնել.
• Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները.
• Հյոգոյի գործողությունների ծրագրի ազգային հաշվետվության ներկայացման ձևաչափը.
• հակակարկտային ցանցերի տեղադրման և օգտագործման տեխնոլոգիաներն ու դրանց հնարավոր կիրառումը Հայաստանում' որպես կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված հարմարեցման մշակույթ:
Աշխատանքային քննարկումներին մասնակցում են ներկայացուցիչներ ՀՀ բոլոր նախարարություններից և մարզերից, ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցման միջազգային փորձագետներ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի