Թուրքիան կողմ է Ասադի ռեժիմը փոխելուն. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիա
«Թուրքիան կատեգորիկ դեմ է Սիրիայի տարածքային ամբողջականության խախտմանը, բայց կողմ է Բաշար Ասադի ռեժիմը փոխելուն»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելուց հետո՝ մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Միևնույն ժամանակ Թուրքիայի վարչապետը ուշադրություն է դարձրել այն բանին, որ Ասադի ռեժիմի անխիղճ գործողությունների հետևանքով կյանքից 18 հազար մարդ է զրկվել, 40 հազար փախստական գտնվում է Թուրքիայի տարածքում, 150 հազարը՝ Հորդանանում և 20 հազարը՝ Լիբանանում։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ասադից հետո Սիրիայի ճակատագիրը որոշի հենց ինքը ՝ սիրիական ժողովուրդը, այլ ոչ ուրիշ կողմերը», -նշել է Էրդողանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)