Կամուրջը հանձնվել է շահագործման՝ 56,927 մլն դրամով
Տնտեսություն
2011թ նոյեմբերի 23-ին շահագործման հանձնվեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանորոգված Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 121 կմ–ում կամուրջը:
Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 56,927 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Մոնտաժտրանսշին» ՓԲԸ-ն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով՝ վերանորոգված կամրջի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Վայոց Ձորի մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում