Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերին Ո՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ին Կարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում 

Ինչպե՞ս նախկին ՀՀԿ-ականը դիրքավորվեց նոր իշխանության հովանու ներքո

Վերլուծական
Հակառակ հավաստիացումներին, որ «ՔՊ» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, առավել ևս՝ «տասովշչիկներ», Իմ Քայլի խորհրդարանական ֆրակցիայում այսօր հարմարավետ կերպով հանգրվանած է նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։ Վերջինս արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզից և հավաքել է շուրջ 9 922 քվե` զիջելով միայն Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին: Ի դեպ, ընտրություններից հետո եղան հրապարակումներ, որ Կարապետյանը շուրջ 10 հազար ձայնը հավաքել է ոչ այնքան արդար խաղի կանոններով, սակայն դա այլ պատմություն է...
 
Կարապետյան պատգամավորը նոնսենս է նոր Հայաստանում ոչ միայն այն առումով, որ փաստացի նախորդ իշխանության ներկայացուցիչ է, այլ նաև այն պատճառով, որ հերքում է նոր իշխանությունների կողմից թմբկահարվող այն թեզը, թե նոր խորհրդարանում չեն լինելու գործարարներ և օլիգարխներ: Բանն այն է, որ Կարապետյանը երկար տարիներ հանդիսանում է «Գորիս Գամմա» ընկերության սեփականատերը, և իր բազմաթիվ հարցազրույցներում չի հերքել, որ դասական առումով ինքը գործարար է, սակայն սպեցեֆիկ գործարար, քանի որ ներկայացնում է ռազմաարդյունաբերության ոլորտը: Ոլորտի սպեցեֆիկությունը, թերևս, պայմանավորված է այստեղ պտտվող գումարներով և օրենսդրական բացերով: Գուցե հենց այս հանգամանքն է հիմնական առիթը, որ Կարապետյանը իր իսկ խոսքերով՝ չի մերժել «Իմ Քայլի» առաջարկը: Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է ռազմաարդյունաբերության յուղոտ բիզնեսի մեջ եփվող անձը հրաժարվի նոր իշխանության հովանու ներքո դիրքավորվելուց:
 
Այն, որ Կարապետյանը զբաղված է միայն սեփական բիզնես շահերի լոբինգով, ակնհայտ է անգամ անզեն աչքով: Այսպես, ընտրվելիս նա, մասնավորապես Գորիս քաղաքի բնակիչներիին, խոստացել էր մի քանի ամսվա ընթացքում անճանաչելի դարձնել քաղաքը: Արդյունքում՝ ընտրվելուց հետո, Կարապետյանը ընդամենը մի քանի անգամ է որպես պատգամավոր այցելել իր էլեկտորատին, հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերն էլ դեռևս մնում են օդում առկախված: Կարապետյանը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող զբաղվել իրեն քվե տված քաղաքացիների խնդիրների լուծմամբ, քանի որ պատգամավորը «Իմ Քայլի» ամենաշատ բացակայող ազգընտիրներից մեկն է՝  5 բացակայություն: Ինչպես ասում են՝ բիզնեսը չի սպասում…
 
Փոխարենը, Կարապետյանը ակտիվորեն լոբինգ է անում ռազմաարդյուանեբերության ոլորտում նոր օրենսդրական կարգավորումները: Կարելի է միայն ենթադրել, թե ինչ շահագրգռվածություն ունի այս հարցում ռազմաարդյունաբերական համալիրի համար հատուկ տեխնիկայի արտադրության բնագավառում մասնագիտացած ընկերության սեփականատերը:
 
Ինչ վերաբերվում է Տիգրան Կարապետյանի ՝ ՀՀԿ-ի հետ ունեցած սերտ կապերին, ապա ինքը՝ Տիգրան Կարապետյանը, իշխանափոխությունից հետո տարբեր լրատվամիջոցներով հայտարարում էր, թե որեւէ կապ չի ունեցել նախկին ռեժիմի հետ, ավելին, նա նախկիններին մեղադրում է իրեն հալածելու և իր բիզնեսը պրեսինգի տակ պահելու մեջ:
 
Հիշեցնենք, գործարարի անունը մեծ հնչեղություն ստացավ 2014-ի Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Կարապետյանը Գորիսի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկն էր համարվում, նրան էին աջակցում թե´ Սերժ Սարգսյանի կադր համարվող, այնուհետև Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վահե Հակոբյանը, թե´ Բուդաղյանների հայտնի ընտանիքը: Կարապետյանի հիմնական մրցակիցն էլ՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը վայելող Վաչագան Ադունցը: Ի դեպ, նախատեսված էր, որ թեկնածուներից մեկը՝ Արա Բուդաղյանը, վերջին պահին կհաներ իր թեկնածությունը և իր ձայները կտար հենց Կարապետյանին: Սակայն, ընտրությունից օրեր առաջ, նրանք երկուսն էլ ինքնաբացարկ ներկայացրին՝ պատճառն էլ, ըստ Կարապետյանի, իր դեմ կիրառված ճնշումներն էին: Մի բան միանշանակ հասկանալի է, որ առանց Սերժ Սարգսյանի իմացության, Կարապետյանը չէր կարող առաջդրվել ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի դեմ. դատողությունները թողնում ենք ձեզ...
 
Ի դեպ, իրեն քաղհալածյալ նրեկայացնող Կարապետյանը իր ընկերությունում ջերմորեն հյուրընկալել էր հենց Սերժ Սարգսյանին: Վերջին տարիների ընթացքում Կարապետյանի ընկերության գրանցած հաջողությունների ֆոնին անչափ զավեշտալի են հնչում նորաթուխ Իմքայլականի հայտարարությունները, որ նոր իշխանությունները անում են ամեն ինչ՝ վերականգնելու ոլորտը, որը նախկին իշխանությունները սիստեմատիկորեն քանդել են: Այդ «քանդելու» արդյունքում էր երևի, որ «Գորիս-Գամմա» ընկերության արտադրանքը վերջին չորս տարիներին աճել էր 23 տոկոսով...
 
Այսպիսով, Կարապետյանի՝ Իմ Քայլի հովանու ներքո ծվարելուց հետո, նրա օրենսդրական բուռն գործունեության փոխարեն մենք այսօր ականատես ենք լինում վերջինիս ինքնահաստատման գործընթացին, երբ ամեն պատեհ և անպատեհ առիթ օգտագործվում է նախկին ճամբարակիցների վրա ցեխ շպրտելու համար: Օրինակ՝ Կարապետյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ մի իշխանություն, որը Սուրիկ Խաչատրյանին մարզպետ է նշանակել, իրավունք չունի խոսել ղարաբաղյան հիմնախնդրից։ Այդ նույն տրամաբանությամբ էլ արդեն այսօրվա իշխանությունից նեղսրտածները կարող են պնդել, որ կոկորդիլոսը թռչունից չտարբերող, սեփական մարզի հեկտարների մասին տեղեկատվությանը չտիրապետող Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակածները ընդհանրապես Ղարաբաղյան հիմնախնդրի անունը տալու իրավունք չունեն:
 
Հասկանալի են, իհարկե, ճամբարափոխ գործարարի՝ դիվիդենտներ հավաքելու մղումները, հասկանալի է նաև իշխող քաղաքական ուժի՝ ճամբարափոխներին «խրախուսելու» և տված խոստումներին հակառակ՝ Նոր Հայաստանում նրանց գործունեության լայն դաշտ տրամադրելու մոտիվացիան, սակայն, իշխող քաղաքական ուժը պարտավոր է  սանձել նրանց, կամ, առնվազն կոչ անել՝ իհարկե, ոչ թե հանգիստ նստել, այլ՝ զբաղվել իրեն վերապահված բուն աշխատանքով: Տիգրան Կարապետյանի դեպքում՝ դա, բնավ ավելորդ չէր լինի…
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար
Ամենադիտված