Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի ամփոփումը՝ վաղը
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ այսօր հրավիրած ասուլիսի նպատակն էր ամփոփել Երևանյան հինգերորդ միջազգային երաժշտական փառատոնը և ներկայացնել Փառատոնի՝ վաղը` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք եզրափակիչ համերգը:
Ավելի քան մեկ ամիս առաջ մեկնարկած Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացրեց շուրջ տասը սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ: Փառատոնին մասնակցելու էին հրավիրվել շուրջ տասնհինգ հռչակավոր երաժիշտներ աշխարհի ամենատարբեր երկրներից: Ծրագիրն ընդգրկեց համաշխարհային դասական երաժշտարվեստի մեծերի գլուխգործոցները։
Հիշեցնենք, որ Երևանայան միջազգային երաժշտական փառատոնն իրականացնում են ՀՀ Մշակույթի Նախարարությունը և Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի հինգերորդ հոբելյանական մեկնարկը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին և ՀՊՖՆ 85-ամյա հոբելյանին:
Փառատոնն անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը ղեկավարելու է հրավիրված, բրիտանացի աշխարհահռչակ դիրիժոր, «Charlotte Symphony և London Chamber Orchestra» նվագախմբերի գեղարվեստական ղեկավար՝ Քրիստոֆեր Ուորրեն-Գրինը: Համերգին որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահար Եվգենի Սուդբինը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում