Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ 

Նոր որակ՝ Հայաստան-Լիբանան կրթական համագործակցության

Աշխարհ

 

«Ազդակ» օրաթերթի հրապարակման համաձայն` Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, պաշտոնական հանդիպում է ունեցել Լիբանանի հանրակրթության և բարձրագույն կրթության նախարար Հասսան Տիապի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի զարգացման, մշակված կրթական նոր ծրագրերի և երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Պաշտոնական հանդիպումից հետո նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջն է փոխանցել Հայաստանի Հանրապետության կողմից հատկացված 120 լաբորատոր սարքավորումները և նմուշները, որոնք պետք է տրամադրվեն լիբանանյան 120 պետական դպրոցներին:
Հանձնման արարողությունից հետո նախարարներ Ա. Աշոտյանը և Հ. Տիապը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում երկկողմ հանդիպումը գնահատել են արդյունավետ ու հեռանկարային: Լիբանանի Հանրապետության հանրակրթության և բարձրագույն կրթության նախարար Հ. Տիապը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ տրամադրած նվիրատվության համար և ընդգծել, որ սարքավորումների կիրառումը կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը: «Այս սարքավորումների շնորհիվ գործնական հիմքերի վրա է դրվում ուսուցման գործընթացը, որը լիբանանցի աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ ընկալել բնագիտության, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության վերաբերյալ նյութերը», - նշել է նախարար Տիապը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև կրթական համագործակցության նոր որակ կձևավորվի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կողմից հատկացված այս նվիրատվությունը խորհրդանշում է երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամությունն ու պատմական հարաբերությունները: Նա վստահություն է արտահայտել Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցության կապերի հետագա զարգացման վերաբերյալ: «Մենք կարևորում ենք արաբական երկրների հետ համագործակցության ընդլայնումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը, որը հնարավորություն է տալիս ինչպես միջմշակութային հաղորդակցության, այնպես էլ հայ ուսանողներին արաբերենի իմացությունների զարգացման համար», - մասնավորապես նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանի համար կրթության ոլորտն առաջնահերթություն է, և ՀՀ կառավարությունը գործադրում է ջանքեր՝ դպրոցներն ու համալսարաններն երկրի զարգացմանը ծառայեցնելու նպատակով: Նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է նաև Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքների կարևորությունը` շեշտելով, որ պաշտոնական այցելության ծրագրերում հատուկ տեղ է հատկացվելու կրթության ոլորտին:
ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնական այցի շրջանակում այցելել է նաև Հայկազյան համալսարան և հանդիպում ունեցել տեղի ուսանողության հետ: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստան-Լիբանան կրթական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող կրթական բարեփոխումների գործընթացին: Նախարարը նշել է, որ բարեփոխումների նպատակը Հայաստանի կրթական համակարգը որակական նոր մակարդակի բարձրացնելն է: «Կրթական նոր կարգեր ներմուծելով՝ մենք փորձում ենք փոխել նաև ուսանողության մտածելակերպը: Մենք համոզված ենք, որ որակյալ կրթություն ստանալու հարցում ամենաշահագրգիռ անձն ուսանողը պետք է լինի», - հանդիպման ընթացքում նշել է Ա. Աշոտյանը:
Այնուհետև՝ Լիբանանում ՀՀ դեսպանատանը ՀՀ ԿԳ նախարարը հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական վարժարանների տնօրենների և կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ :
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Հայաստանի կրթական գերատեսչության ղեկավարի պաշտոնական այցը Լիբանան, նշելով, որ երկկողմ միջպետական հարաբերություններում կարևոր նշանակություն է տրվում կրթամշակության ոլորտին: 
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը ներկաներին տեղեկացրել է երկու նախարարությունների միջև կնքված պաշտոնական համաձայնությունների և քննարկված բազմաթիվ հարցերի մասին: Հանդիպման ընթացքում Լիբանանի հայկական վարժարանների տնօրենները և ուսումնական խորհուրդների անդամները նախարարին ներկայացրել են լիբանանահայ կրթօջախներում առակա խնդիրներն ու դժվարությունները: 
Ավելի ուշ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է նաև Լիբանանի հայկական գաղթօջախի ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում զրույց է ծավալվել՝ հայկական գաղթօջախի խնդիրների շուրջ: Սփյուռքահայ լրագրողները ՀՀ ԿԳ նախարարաի հետ հանդիպման ընթացքում մտահոգություն են հայտնել՝ Լիբանանի կրթության բնագավառում թուրքական պետության միջամտությունների առնչությամբ, որոնք, մասնավորապես, դրսևորվում են քարոզչական բնույթի ագրեսիվ նախաձեռնություններով: ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարևորել են երկկողմ փոխայցելությունների կազմակերպումը, որը կնպաստի նաև միջպետական կապերի զարգացմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը կավարտվի նոյեմբերի 27-ին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված