«168 Ժամ». Պետրոս Մակեյանը ՀԱԿ-ից դուրս չի գա
Հայկական Մամուլ
Երեկ տեղի է ունեցել Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որի ընթացքում, ինչպես թերթի թղթակցին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, քննարկվել են ՀԱԿ-ի տարբեր կառույցների, քաղխորհրդի, կենտրոնական գրասենյակի առավել արդյունավետ գործունեության, նախագահական ընտրություններին նախապատրաստվելուն վերաբերող հարցեր: Սակայն նախագահի թեկնածուի կամ ընտրություններին այլ ուժերի հետ համագործակցության հարց, ըստ Լ. Զուրաբյանի, չի քննարկվել:
Նախորդ օրերին մամուլում տեղեկություններ կային, թե ՀԱԿ առաջիկա քաղխորհրդի նիստերին կարող է քննարկվել նաև կառույցից մի քանի ուժերի դուրս գալու հարցը: Կարծիք կար, թե ՀԱԿ-ից կարող է դուրս գալ Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը:
«Ոչ, ոչ, նման բան չկա: Կազմակերպչական հարցեր պետք է քննարկվեին: Ես նիստին չեմ էլ մասնակցել, շուտ դուրս եմ եկել, որովհետև կարևոր հանդիպում ունեի»,- թերթի թղթակցին ասել է Պ. Մակեյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին