Պակիստանը ՆԱՏՕ-ի զորքերին մեղադրում է սահմանային անցակետի վրա օդային հարձակումներ իրականացնելու մեջ. «BBC»
Աշխարհ
Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ այս գիշեր ՆԱՏՕ–ի ուղղաթիռները Պակիստանի և Աֆղանստանի սահմանագծի անցակետի վրա հարձակում են իրականացրել, ինչի հետևանքով առնվազն 25 զինվոր է սպանվել։ Պակիստանի զինված ուժերի հայտնած տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղ է ունեցել Մոհմանդ տարածաշրջանում։
«Reuters» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Պակիստանի և Աֆղանստանի սահմանից 2.5 կմ հեռավորության վրա։ ՆԱՏՕ–ի հրամանատարությունը հաստատել է տեղի ունեցածը, սակայն հրաժարվել է հետագա մեկնաբանություններից։ Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն անսպասելի է եղել եւ նկարահանումը պատահականորեն է ստացվել։ Սա առաջին միջադեպը չէ, որ իրականացվում է Պակիստանի սահմանային շրջաններում, քանի որ, ըստ ՆԱՏՕ–ի զորքերի՝ այդ տարածքներում են թաքնվում «Թալիբան» շարժման մոտ հինգ հազար գրոհայիններ։
Անցյալ տարի, երբ պակիստանցի երկու զինվոր էին զոհվել ՆԱՏՕ–ի զորքերի կողմից արձակած գնդակներից, Պակիստանի իշխանությունները ժամանակավորապես փակել էին սահմանը՝ խոչընդոտելով Աֆղանստանում ԱՄՆ–ի զորքերին մատակարարվող ապրանքի փոխադրմանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Պակիստանի բանակի հրամանատար Աշֆակ Քայանին զգուշացրել էր Հյուսիսային Վազիրիստանում ԱՄՆ–ի ռազմական գործողությունների վերսկսման մտադրությունների մասին։ Վերջինս հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է կենտրոնանա Աֆղանստանում իրավիճակի կայունացման, այլ ոչ թե Պակիստանի և Աֆղանստանի սահմանին գրոհայինների խմբերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու վրա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ