«Ժողովուրդ». Աշխատակիցներն արդեն 4 ամիս է աշխատավարձ չեն ստանում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ է ստացել այն մասին, որ «Սահակյանշին» ՓԲԸ աշխատակիցներն արդեն 4 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում, ընդ որում, առանց որևէ հիմնավոր մեկնաբանության` «կլինի, կտանք»:
«Սահակյանշին» ՓԲԸ փոխտնօրեն Ռիտա Ավակիմյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այդ փաստը:
«Մեզ մոտ նման բան չկա, թող իրենք գան մեր հիմնարկ և մոտենան ինձ: Ես հիմնարկից լավ տեդյակ եմ: Նման խնդիր մենք չունենք: Առայսօր ոչ ոք այս կաբինետ չի մտել և նման հարց չի բարձրացրել: Ես կոմպետենտ եմ այդ հարցի պատասխանը տալու համար»,-պարզաբանել է թերթի զրուցակիցը:
Թերթը հույս է հայտնում, որ խմբագրությանն ահազանգած քաղաքացիները «կհամարձակվեն» դիմել տիկին Ավակիմյանին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին