«Ժողովուրդ». Իշխանությունների հանդեպ դժգոհության արդյունքում «Ասիական զարգացման բանկ»-ը կդադարեցնի՞ իր համագործակցությունը
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է «Ասիական զարգացման բանկ»-ի փոխնախագահ Սյաոյու Ժաոյի հետ:
Նախագահականն այդ հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել, որ կողմերը կարևորել են համագործակցությունը, տարվող աշխատանքները և այլն, և այլն:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, «Ասիական զարգացման բանկ»-ը դժգոհ է Հայաստանի իշխանություններից, որովհետև արդեն մեկ տարի է` չեն մեկնարկում այդ բանկի կողմից ֆինանսավորվող հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները: Նույնիսկ շշուկներ կան, որ իշխանություններն այդ գումարներն ուղղել են այլ ոլորտ: Ու հիմա փոխնախագահն անձամբ է ժամանել Երևան` տեղում պարզելու իրավիճակը: Չի բացառվում, որ իշխանությունների հանդեպ դժգոհության արդյունքում այս բանկը դադարեցնի իր համագործակցությունը:
Թերթը հիշեցնում է, որ նույն մայրուղու աշխատանքների տապալման համար Սերժ Սարգսյանը խիստ բարկացել է ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի վրա`a նրան արգելելով որևէ պաշտոն զբաղեցնել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին