Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարները Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար Հանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը 

Վրաստանի hայ hամայնքի դիմումը՝ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացրած ակցիայի վերաբերյալ

Վրաստան

Վրաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների և Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների Սահմանադրական իրավունքների խախտման կապակցությամբ Վրաստանի հայ համայնքը դիմում է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ապրիլի 24-ը հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Երկար տարիների ընթացքում Թբիլիսիում՝ Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ապրիլի 23-24-ին Վրաստանի hայ hամայնքը ավանդական կերպով բողոքի գործողություններ է անցկացնում՝ Թուրքիային կոչ անելով ճանաչել 1915-23թթ․ կատարած հանցագործությունը։

Վրաստանում գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի hայ hամայնքը այս տարի ևս Թբիլիսիի քաղաքի իշխանություններին տեղեկացրել է Վրաստանում՝ Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ծրագրվող՝ հայ ժողովրդի ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին։

Ապրիլի 24-ին, նշված ժամին ժամանելով Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան հարակից տարածք, Վրաստանի hայ hամայնքը՝ Վրաստանի քաղաքացիները, հայտնաբերեցին, որ տվյալ տարածքում Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից կազմակերպված ինչ-որ միջոցառում է անցկացվում։ Ինչի արդյունքում Վրաստանի hայ hամայնքը զրկվել է հնարավորությունից օգտվել Վրաստանի Սահմանադրության կողմից արտոնված իր իրավունքից՝ անցկացնել նախապես հայտարարված միջոցառումը ծրագրված վայրում և ծրագրված ձևաչափով։

Ապրիլի 24-ը միլիոն ու կեսից ավելի գազանաբար սպանված անմեղ զոհերի հիշատակի օրն է, և ինչպիսի իրավաբանական եզրույթով էլ, որ անվանվի այդ ողբերգությունը, հիշատակի միջոցառումներին զուգահեռ տոնական կրկես կազմակերպելը, որը 2019թ․-ի ապրիլի 24-ին կազմակերպեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը, ծայրահեղ անբարոյական քայլ է հանդիսանում, որն արժանի է դատապարտման։

Խիստ դատապարտման են արժանի նաև Վրաստանի բոլոր այն պետական պաշտոնյաների գործողոթյունները, որոնք աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի դեսպանատանը Վրաստանում այդ կրկեսային ներկայացումը կազմակերպելու մեջ։ Մարդիկ, որոնց ուղղակի պարտականությունն է հանդիսանում ծառայել Վրաստանի քաղաքացիներին, խախտեցին իրենց իսկ պետության օրենսդրությունը, անտեսեցին քրիստոնեական բարոյականությունը և աջակցեցին անմեղ զոհերի հիշատակին նվիրված ցույցը ծաղրող միջացառման անցկացման կազմակերպմանը։ Տվյալ անօրինական գործողությամբ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները ծանր վիրավորանք են հասցրել ոչ միայն ցույցի մասնակիցներին՝ Վրաստանի՝ ազգությամբ հայ հարյուր հազարավոր քաղաքացիներին, այլև հենց վրաց պետությանը, բոլոր անմեղ զոհերի ընտանիքներին ու նրանց հիշատակին՝ անկախ նրանց ծագումից։

Առաջնորդվելով Վրաստանի Սահմանադրությամբ և «Ցույցերի և երթերի մասին» օրենքով՝ կոչ ենք անում․

ա) Վրաստանի Արտաքին Գործերի նախարարությանը, արտաքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին՝ ուսումնասիրել 2019թ․-ի ապրիլի 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների Սահմանադրական իրավունքների խախտման փաստը։ Կատարվածին համապատասխան գնահատական տալ և անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկել։ Դատապարտել օտար պետության՝ Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու փաստը։

բ) Վրաստանի Ներքին Գործերի նախարարությանը՝ հետաքննել, թե ով և ինչի հիման վրա է որոշում կայացրել թուլատրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը զուգահեռ միջոցառում անցկացնել նույն տարածքում, նույն ժամին, ինչը որ նշված է եղել Վրաստանի Հայ Համայնքի ծանուցման մեջ՝ դրանով իսկ խանգարելով Վրաստանի քաղաքացիների օրինական և Սահմանադրական իրավունքների իրականացմանը։ Ձեռնարկել համապատասխան իրավական արձագանք։

գ) Վրաստանի տարածքում գործող բոլոր քաղաքական կուսակցություններին և միջազգային կազմակերպություններին՝ խիստ դատապարտել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի հռչակագրի հիմնարար նորմերի և Վրաստանի քաղաքացիների Սահմանադրական իրավունքների խախտման փաստերը։

դ) Վրաստանի Կառավարությանն ու նախագահին՝ դատապարտել Վրաստանի քաղաքացիների՝ ազգային փոքրամասնությունների Սահմանադրական իրավունքների ոտնահարման փաստը, ձեռնարկել գործնական քայլեր Վրացական պետության առանց բացառության բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանության վերաբերյալ։

ե) Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը՝ հրապարակային ներողություն հայցել Վրաստանի քաղաքացիներից և դադարեցնել Վրաստանի քաղաքացիների հանդեպ՝ իրենց իսկ պետության տարածքում խտրականության և հետապնդման քաղաքականություն վարելը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը
Ամենադիտված