«168 Ժամ». Արա Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով, ռուսաստանահայ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել:
Որոշ տեղեկությունների համաձայն, նրա ֆինանսական վիճակն այնքան է վատացել, որ չի կարողանում ավարտին հասցնել մի քանի տարի առաջ սկսված Ռուս Ուղղափառ նոր եկեղեցու կառուցումը: Այդ եկեղեցին կառուցվում է Երևանյան լճի հարակից տարածքում: Թերթը հիշեցնում է, որ 2010–ի գարնանը Հայաստան էր ժամանել Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը և մասնակցել էր այդ եկեղեցու հիմնարկեքի արարողությանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին