ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Քաղաքական «աքցաններ» Հայաստանի համար

Վերլուծական
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը տառացիորեն հայտնվել է ՌԴ-ի և Արևմուտքի բաժանարար գծում: Իհարկե, արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրները նախկինում էլ էին առկա, սակայն հեղափոխությունից հետո թե՛ ՌԴ, թե՛ Արևմուտքը ՀՀ հետ հարաբերությունների ռեստարտ էին ցանկանում: Ստացվե՞ց արդյոք այդ ռեստարտը: Թերևս՝ ոչ:
 
Հեղափոխությունից հետո Արեւմուտքը Փաշինյանին ընդունեց որպես ինքնիշխան երկրի ղեկավարի, որն օժտված է լեգիտիմության հսկայական պաշարով։ Դրանով հանդերձ՝ վարչապետի՝ Բրյուսել առաջին այցի ավարտին Փաշինյանի դիտողությունը ԵՄ-ին՝ հակասական արձագանքներ գտավ թե՛ Հայաստանում, թե՛ դրանից դուրս։ Տպավորություն է, որ Հայաստանի նոր իշխանությունը հեղափոխական էյֆորիայով էր փորձում պարուրել նաեւ եվրոպական գործընկերներին առանց նկատելու, որ Արեւմուտքի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ որեւէ առնչություն չունի ներքին բարեփոխումների կամ ժողովրդավարացման գործընթացների հետ։
 
Բրյուսելում արժանանալով ԵՄ ղեկավարների ջերմ ընդունելությանը` թվում էր, Նիկոլ Փաշինյանը փորձելու է կապիտալիզացնել այն ներքին հարաբերություններում։ Սակայն Բրյուսելի օդանավակայանում նա իր դժգոհությունն արտահայտեց Հայաստանի հանդեպ ԵՄ-ի վերաբերմունքից։ Ըստ նրա՝ Եվրամիությունը պետք է Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը ճշգրտի ու վերանայի, քանի որ հեղափոխությունից հետո ողջունելով ժողովրդավարացման գործընթացները՝ ԵՄ-ն ռեալ քաղաքական փոփոխություններ չի կատարել։ ԵՄ-ի համար Հայաստանի հետ հարաբերություններն առաջնահերթորեն փոխկապակցված են ՀՀ-ՌԴ դաշնակցությանը, եւ այստեղ որքան էլ Հայաստանը փորձի հավասարակշիռ երեւալ, իրավիճակը չի մեղմվելու։ Անշուշտ, Հայաստանը չի կարող խաչ քաշել ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով առաջին հերթին անվտանգային ռիսկերը, որոնք նվազեցնելու ուղղությամբ էլ Եվրոպան որեւէ հուսալի առաջարկ և երաշխիք չի տալիս։ Ուստի, առայժմ հարկ է կենտրոնանալ ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններ կառուցելու վրա առանց լարվածություն սերմանելու միտված հրապարակային դժգոհությունների։ Իսկ այդ դժգոհությունները հնչում են՝ գիտակցված թե չգիտակցված: Օրինակ, վարչապետ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ իրենից բացի ՀՀ որևէ այլ ղեկավար այդքան չի քննադատել Արևմուտքը: Դա էլ բավարար չէր՝ Փաշինյանի թիմակիցը՝ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը, իր հարցազրույցում թույլ է տալիս հետևյալ ձևակերպումը՝ մեր դաշնակիցները և Արևմուտքը: Կարծես թե, վարչապետն ու իր թիմն արդեն սովորություն են դարձրել և պարբերաբար այս կամ այն ամբիոնից հարձակումներ են գործում ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա: Իհարկե, դժվար է հասկանալ, թե որն է ի վերջո Փաշինյանի համանման դիրքավորման տրամաբանությունը, ինչո՞ւ է նա փչացնում Վաշինգտոնի հետ հարաբերությունները: Ի դեպ, ԱՄՆ-ին ուղղված քննադատությունները գրեթե միշտ զուգորդվում են Ռուսաստանի նկատմամբ սիրո անզուսպ խոստովանություններով: Ընդդիմության կարգավիճակով նման հայտարարությունները գուցե թույլատրելի են, սակայն ոչ երբեք իշխանության առաջին դեմքի շուրթերից։ Թերևս հենց այս հայտարարություններն են պատճառը, որ Արևմուտքը չի շտապում ֆինանսական օգնություն ցուցաբերել ՀՀ իշխանություններին: Իրականացվող ծրագրերից կարելի է առանձնացնել միայն ԵՄ կողմից առաջարկված ֆինանսական օժանդակությունը, որը, սակայն, տրամադրվում է Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրներին: Միջազգային բանկը իր հերթին նույնպես ոգևորված չէ Փաշինյանի մեկ տարվա ձեռքբերումներից: Այսպիսով, Արևմուտքի հետ ՀՀ հարաբերությունները դեռևս բավականին մեծ թվով «խութեր» ունեն և այդ խութերը հաղթահարելու համար Փաշինյանը պետք է որոշ չափով զոհաբերի հայ-ռուսական հարաբերությունները:
 
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա այստեղ խնդիրները ևս առկա են, չնայած Փաշինյանի վերջին ամիսների ընթացքում գործադրվող ջանքերին: ՀԱՊԿ շուրջ ստեղծված իրավիճակին գումարվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ՝ ռուսական կողմի միանշանակ գնահատականը, ինչն էլ ավելի է բարդացնում հարաբերությունների կարգավորումը: ՀԱՊԿ հարցում պաշտոնական Երևանը վրիպեց, դա համապատասխան ընթացք ունեցավ, դրանից հետո նկատվում էր, որ ՀՀ նոր իշխանությունները փորձում են նստել «2 աթոռի» վրա, թարմացնել հարաբերությունները՝ ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ, այդ պատճառով գազի գնի հարցում Ռուսաստանը փորձեց փոխել իր քաղաքականությունը։ Եվ այս պահին էլ ՀՀ-ՌԴ բանակցություններում միանշանակ խոսում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնը: Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը հասկանում է, որ ֆինանսների սղության պարագայում կարող է հույսը դնել ՌԴ վրա, եթե Երևանի քաղաքական ռևերանսները տեղ հասնեն: ՌԴ-ն կարող է մեղմացնել դիրքորոշումը գազի գնի, սպառազինության մատակարարման հարցում, ինչը էական օժանդակություն կլինի Փաշինյանին: 
 
Այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ նոր Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգը դեռևս ձևավորման փուլում է, և որքան այդ գործընթացը ձգձգվի՝ այնքան մեծանում են ռիսկերը Հայաստանի համար:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված