Իլյա Երկրորդը հնարավոր է` չգա Հայաստան
Աշխարհ
Ամենայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդն ամենայն հավանականությամբ չի մասնակցելու Երևանում կայանալիք Հարավային Կովկասի երկրների հոգևոր առաջնորդների հավաքին: Այս մասին վրացական լրատվամիջոցներին հայտնել է պատրիարքի խորհրդական Զուրաբ Աբաշիձեն:
«Որքան ես գիտեմ, պատրիարքը չի կարողանալու մասնակցել այդ հանդիպմանը»,– ասել է Աբաշիձեն։ Վրացական կողմն այլ մեկնաբանություններ չի տվել: Հիշեցնենք, որ Հոգևոր առաջնորդների հանդիպումը տեղի է ունենալու Երևանում։
Վրաստանի և Հայաստանի կրոնական գործիչների հարաբերություններում լարվածությունն ավելի սրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ Վրաստան կատարած այցելությունից հետո` Վրաստանում հայ եկեղեցուն կարգավիճակ շնորհելու խնդրի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի