«Հայկական Ժամանակ». Նախագահական ընտրություններից 8 ամիս առաջ, պարզվում է, որ անձնագրի դեֆիցիտ գոյություն ունի
Հայկական Մամուլ
Անձնագրերի դեֆիցիտը վերացնելու և իրավիճակը կարգավորելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը լրացուցիչ խմբաքանակ անձնագրեր է պատվիրել: Լրացուցիչ խմբաքանակի թիվը չի հրապարակվում:
ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը թերթի թղթակցին ասել է, որ ֆրանսիական ընկերությունը պայմանագրով ամեն եռամսյակի մատակարարում է 100 հազար ՀՀ քաղաքացու անձնագիր, որը, փաստորեն, չի բավարարում: 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից 8 ամիս առաջ, պարզվում է, անձնագրի դեֆիցիտ գոյություն ունի:
Մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից ութ ամիս առաջ էլ` 2011-ի սեպտեմբերին կրկին անձնագրերի հետ կապված խնդիր էր առաջացել: Այն ժամանակ շրջող լուրերի համաձայն, ընտրությունների համար` գոյություն չունեցող ընտրողների անունով այնքան շատ անձնագիր էին պատրաստել, որ դատարկ օրինակ այլևս չէր մնացել: Անձնագրերի հետ կապված խնդիր մինչ այդ առաջացել էր մեկ էլ 2007 և 2008 թվականների նախընտրական շրջափուլում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին