«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանի «կույր» որոշումը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանը Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 10.0 հա մակերեսով հողամաս է հատկացրել ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով: Բնակիչները բազմիցս բողոքել են, որ իրենց պտղատու այգիները կանգնած են ոչնչացման վտանգի առջև:
Եվ ահա երեկ ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը թերթին հայտնել է, որ իրենք հրաժարվել են այնտեղ մարզադաշտ կառուցելու գաղափարից:
«Այո՛, հատկացրել էին, բայց Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է տարածքից, որովհետև այդտեղ կան բազմաթիվ պտղատու ծառեր: Ինչպե՞ս կարող ենք այդ ծառերը կտրել: Անմշակ հողատարածք տրամադրելու դեպքում պատրաստ ենք մարզադաշտ կառուցել»,- նշել է նա:
Իսկ թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այդպիսի «կույր» որոշում կայացրել՝ մարզադաշտի համար հատկացնել պտղատու ծառերով հագեցած հողակտոր, այդպես էլ անհասկանալի է մնում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին