ԼՂՀ նախագահը շնորհավորել է Դատախազության օրվա առթիվ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Դատախազության օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է.
«Ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ:
Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերը՝ ուղղված հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացմանը, մեր հասարակության անվտանգության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու ազատությունների պաշտպանությանը: Դա մեծապես նպաստում է Արցախի անկախ պետականության ամրապնդման եւ արտաքին աշխարհին արժանավայել կերպով ներկայանալու գործին:
Միաժամանակ ուզում եմ վստահ լինել, որ բոլորդ քաջ գիտակցում եք ձեր առջեւ դրված խնդիրների ողջ լրջությունն ու պատասխանատվությունը եւ այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեք դրանք հաջողությամբ լուծելու համար:
ԼՂՀ իշխանությունները կշարունակեն մշտական ուշադրության կենտրոնում պահել համակարգի գործունեությանն ըստ ամենայնի աջակցելու, ձեր աշխատանքային եւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան