Բրիտանիայում սառեցվել են Բաշար Ալ-Ասադի բանկային հաշիվները
Մերձավոր Արևելք
Բրիտանիայում սառեցվել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և նրա կառավարությանը պատկանող մոտ 150 մլն դոլարի ակտիվները, հաղորդում է BBC-ն։
Այդ ակտիվների մեծ մասը Բաշար Ասադի հետ կապ ունեցող ֆիզիկական անձանց և ընկերությունների բանկային միջոցներն են եղել։ Սիրիայի պաշտոնյաների հաշիվները ենթակա են սառեցման՝ համաձայն ԵՄ-ի Դամասկոսի նկատմամբ նախատեսած պատժամիջոցների։
Փորձագետների կարծիքով՝ Սիրիայի նախագահի և նրա վստահված անձանց ակտիվները կազմում են մոտ 1.6 միլիարդ դոլար։ Սակայն, այդ միջոցների մեծ մասը տեղաբաշխված է այն երկրների բանկային հաշիվներում, որտեղ չեն գործում Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել