Նախագահ Սերժ Սարգսյան. «Եթե իրենց համար զինվորի մահը ոչինչ չարժե, ապա մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե»
Աշխարհ
«Քանի դեռ խնդիրը չի լուծվել, միշտ սահմանին անհանգիստ է լինելու, բայց մեր ցանկությունն է, որպեսզի այդ անհանգիստ վիճակը պատճառ չդառնա մարդկային զոհերի», - մեկնաբանելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ու հայ երկու զինծառայողների մահը՝ Գեղարքունիքի մարզում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ «մեր զինվորների կորստի մեղքն ամբողջովին ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա, և նաև նրանց բանակի կորուստների պատասխանատվությունն է ընկնում է իրենց վրա: Եթե իրենց համար զինվորի մահը ոչինչ չարժե, ապա մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե»:
Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմանա: «Տրամաբանությունն է դա հուշում, քանի որ մարդկային բանականությունը դա է պահանջում: Գիտե՞ք, որպեսզի որևէ խնդիր լուծվի, մենք պետք է ցանկություն ունենանք և նաև համոզմունք. եթե չունեցանք համոզմունք, եթե նպատակ չունեցանք, ոչինչ էլ չենք կարող անել», - ասել է երկրի ղեկավարը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի