Պան Կի Մունը և Քոֆի Անանը կոչ են արել աջակցել Սիրիայի հարցով բանաձևի արևմտյան տարբերակին
Աշխարհ
Երեկ Դամասկոսում տեղի ունեցած պայթյունը վկայում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «կորցնում է վերահսկողությունը» երկրում ստեղծված իրավիճակի վրա, կարծում են Սպիտակ Տանը: ԱՄՆ-ը կոչ է անում միջազգային հանրությանը համախմբվել Սիրիայում բարեփոխումների ծրագրի շուրջ, որը նախատեսում է Ասադի հեռացումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը և Քոֆի Անանը կոչ են արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին այսօր կայանալիք հանդիպմանը հաստատել Սիրիայի իշխանությունների նկատմամբ խիստ պատժամիջոցների կիրառումը, որոնք նախատեսված են արևմտյան երկրների կողմից առաջարկված բանաձևի նախագծով: Այդուհանդերձ, Ռուսաստանն և Չինաստանը, ինչպես և սպասվում է, կարող են օգտագործել վետոյի իրենց իրավունքը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նաև Սիրիայի պաշտպանության նախարարը, Ասադի փեսա, փոխնախարար Ասեֆ Շաուքաթն ու ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ