Shell-ը պայքարում է թերթաքարային գազի հանքի շահագործման համար
Աշխարհ
Չինաստանում հայտնաբերվել են թերթաքարային գազի հանքավայրեր: Դրանց ուսումնասիրությունների արդյունքնում պարզվել է, որ այդտեղ գտնվում է մոտ 25.1 տրլն. Կուբամետր գազ, որը 200 տարի կարող է ապահովել Չինաստանի էներգետիկ պահանջները:
Չինական Shell ընկերության տնօրեն Լիմ Հոու-Կանը հայտնել է, որ հետաքրքրված են տվյալ գազի հանքի մշակման և արդյունահանման մեջ: Նա նշել է, որ ընկերությունը անհամբերությամբ սպասում է գազի հանքի արդյունահանման համար կազմակերպված մրցույթի երկրորդ փուլին: Նաև նշել է նաև, որ գազի հանքի մշակման հարցերով պատրաստ են համագործակցել պետական մարմինների հետ:
Այս տարի Չինաստանի հողերի և հանքերի նախարարությունը կկազմակերպի գազի հանքի արդյունահանման մրցույթի երկրորդ փուլը: Ոչ պաշտոնական տվյալներով, չինական կառավարությունը պլանավորել է մրցույթում ներգրավել նաև արտասահմանյան ընկերությունների: Shell ընկերությունը մրցույթին մասնակցելու պաշտոնական դիմում դեռ չի ներկայացրել:
Այս տարվա մարտ ամսին Shell ընկերությունը չինական ամենախոշոր նավթարդյունահանող China National Petrolium-ի հետ համատեղ գործունեության պայմանագիր է կնքել: Ըստ տնօրեն Լիմ Հոու-Կանի կարծիքի, այդ պայմանագիրն ընկերությանը հնարավորություն կտա հաղթել գազի հանքի շահագործման համար կազմակերպված մրցույթում և կստանա գազի արդյունահանման այդքան սպասված թույլտվությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ