Վիտալի Բալասանյանն արդեն քվեարկել է
Արցախ
ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը այսօր ժամը 10։00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել՝ քվեարկելով Ասկերան քաղաքի թիվ 1 ընտրատարածքում:
Մինչ ընտրատարածք մտնելը, Վ. Բալասանյանը լրագրողներին հայտնել է, որ գնում է ընտրության բարձր տրամադրությամբ և ակնկալում է այսուհետ նոր մշակույթ, նոր քաղաքական կուրս՝ հույս հայտնելով, որ աշխարհը ևս կտեսնի Արցախի նոր հաղթանակները:
«Քվեարկել եմ հանուն Ղարաբաղի ապագայի, անկախության, մեր գերնպատակի և մեկ հայկական հանրապետության համար: Համոզված եմ, որ մենք մեր մեջ կգտնենք այն ուժը և կանենք ամենը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների սկզբունքով Ղարաբաղի իմիջը բարձրացնելու համար»,- քվեարկելուց հետո նշել է թեկնածուն:
Այն հարցին, թե որն է լինելու նրա առաջին քայլը նախագահ ընտրվելու դեպքում, նախագահի թեկնածուն նշեց, որ ինքը կլինի բոլորի նախագահը և չի իրականացնի քաղաքական հետապնդումներ։ Վիտալի Բալասանյանի խոսքերով, չընտրվելու դեպքում, ինքը կշարունակի պայքարը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան