Հոլիվուդյան ֆիլմերի դիտումը հանգեցնում է կուսության կորստի
Հասարակություն
Ամերիկացի գիտնականները հոլիվուդյան ֆիլմերը դեռահասների համար վնասակար են համարել. հաճախ կրկնվող սիրային տեսարանների պատճառով դեռահասները ժամանակից շուտ են սկսում ձգտել ապրել սեռական կյանքով:
Ապագայում դա հանգեցնում է նրան, որ երտասարդները չափից ավելի հաճախ են փոխում իրնց սեռական զուգընկերներին, ընդ որում՝ չցանկանալով օգտագործել հակաբեղմնավորիչներ: Ծնողներին խորհուրդ է տրվում հեռու պահել երեխաներին սեքսի հաճախակի տեսարաններից, քանի որ դեռահասները ձգտում են կրկնել այն, ինչ տեսնում են:
Ըստ հոգեբանների դիտարկումների, սեքսի տեսարաններ պարունակող ֆիլմերի դիտումից հետո մեծանում է հավանականությունը, որ երեխաները կզրկվեն կուսությունից առաջիկա 6 տարիների ընթացքում, գրում է The Telegraph-ը:
Բացի այդ, 14-ից 16 տարեկան դեռահասների 57%-ի համար սեռական վարքի միակ աղբյուր են հանդիսանում հենց հոլիվուդյան ֆիլմերը, և նրանց համար այն, ինչ տեղի է ունենում իրականում, անքակտելի է նրանից, ինչ կարդում, դիտում կամ լսում են, նշում է The Daily Mail-ը:
Եվ արդյունքում, կինոհերոսների վարքագիծը դառնում է օրինակ դեռահասների համար, իսկ էկրաններին հազվադեպ են հայտնվում ֆիլմեր, որտեղ խոսվում է անվտանգ սեքսի մասին։ Հենց դա է պաճառը, որ շատերն ուշադրություն չեն դարձնում սեռական կյանքի այդ կողմին:
Նշվում է նաև, որ սեքսի տեսարաններով ամենհահագեցածը «Սեմի արյունալի ամառը», «40 օր, 40 գիշեր» ֆիլմերն են, որոնք այս առումով գերազանցում են անգամ հանրահայտ «Ամերիկյան թխվածք» ֆիլմին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը