Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ 

Վիլնյուսում բացվեց Հայաստանի դեսպանատունը

Աշխարհ

Նոյեմբերի 26-ին, Վիլնյուսում, Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Աուդրոնիուս Աժուբալիսի մասնակցությամբ, տեղի ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Լիտվայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման արարողությանն ելույթներով հանդես եկան Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները և Լիտվայում Հայաստանի դեսպանը:

Իր խոսքում Արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ խորհրդանշական է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձին Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրումը: Նալբանդյանը մասնավորապես ասաց. «Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը և Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ։ Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարի առաջին արտերկրյա այցն եղել է Լիտվա։ Լիտվան միակն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Հայաստանում և առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացում է դեսպանություն։ Այս բոլոր փաստերը հստակորեն վկայում են մեր երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման գործում մեր նպատակադրվածության մասին: Մենք ունենք ինտենսիվ քաղաքական երկխոսություն, որն իրականցվում է բարձր մակարդակի երկկողմ այցերի, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների միջոցով։ Այս տարի մենք պատիվ ենք ունեցել Երևանում հյուրընկալելու Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին։ Նրա այցի ժամանակ Հայաստանի Նախագահը խոստացավ, որ մինչև տարվա վերջ Հայաստանը դեսպանություն կբացի Վիլնյուսում, և այժմ դա իրականություն դարձավ»։

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նաև լիտվահայ համայնքին՝ դեսպանության բացման կապակցությամբ, հույս հայտնելով, որ լիտվահայությունը նոր եռանդով կնպաստի հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը։

Իր խոսքում Լիտվայի արտգործնախարարը, հիշատակելով հայ-լիտվական պատմական առնչությունները, նշեց, որ Հայաստանի դեսպանության հիմնումը նոր էջ կբացի երկկողմ բարեկամական հարաբերություններում, և Լիտվայի իշխանություններն առավելագույնս կաջակցեն դեսպանատան գործունեությանը:

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո՝ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը բարձրացրեց ՀՀ պետական դրոշը, որից հետո Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով Ստեփանյանը կատարեց դեսպանատան օծման կարգը: Այնուհետև՝ Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները բացեցին ՀՀ դեսպանության ցուցատախտակը, որով ազդարարվեց դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:

Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի և Լիտվայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումը:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Լիտվայի արտգործնախարարը նշեց, որ ինքն ուրախ է Վիլնյուսում հանդիպել իր հայաստանցի գործընկերոջը՝ ՀՀ դեսպանության պաշտոնական բացման կապակցությամբ:

Արտգործնախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝ առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական համագործակցության:

Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ ընթացիկ լիտվական նախագահության շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք նախարարական խորհրդի հանդիպմանն առնչվող հարցեր: Աուդրոնիուս Աժուբալիսը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը ԵԱՀԿ գործունեության մեջ՝ առանձնահատուկ ընդգծելով ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության կառույցներում:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հաջորդ շաբաթ կայանալիք Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելությունից առաջարկները:

Կողմերն անդրադարձան նաև միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցության հարցերին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված